28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ամուլսարի ճանապարհը փակ է. Բնապահպանները երթի են պատրաստվում

Ջերմուկցիները արդեն 8-րդ օրն է փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Այս մասին տեղեկացրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

«Մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան ընդդեմ հանքի շահարգործման, արդեն 8-րդ օրն է՝ փակ ենք պահում հանք տանող բոլոր ճանապարհները: Մեր պահանջը միակն է՝ դադարեցնել հանքի շահագործումը»,-ասաց նա:

Վազգեն Գալստյանը նշեց, որ իրենք վաղը այս պահանջով նաեւ երթ են անելու Ջերմուկ քաղաքում:

Նշենք, որ երեկ Ամուլսարի հանքի աշխատողները փակել էին Ջերմուկ տանող ճանապարհը, կոտրել քաղաք գնացող մեքենաներից մեկի ապակին, սակայն ավելի ուշ բացել էին  ճանապարհը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարել էր, որ բողոքի ակցիաների պատճառով իրենք արդեն 3,5 միլիոն դոլարի վնաս են կրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ