12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀԷՑ-ից տեղեկացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-17:00 Բրյուսովի փ. 21, Ամիրյան փ. 8 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,Նուբարաշեն Ա թաղ. 13 փ. […]

Վերջին դետալներն են շտկվում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից; Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ  կհուշեն […]

Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին: «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված […]

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը: Տուժող կողմը շարունակել է պնդել իր պահանջները, նշելով , որ Վարդան Պետրոսյանը  հատուցի փաստաբաններին  վճարած գումարներն ամբողջությամբ և վթարի հետևանքով մյուս տուժածներին պատճառած վնասներ դիմաց: Նշենք, որ բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի […]

Ուորլիքը սատարում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն աջակցություն է հայտնել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի նախաձեռնությանը՝ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերն ու լարվածությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը վերապատրաստում է հայ ուսուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: «Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսերենը` որպես քաղաքակրթական լեզու, Հայաստանի կրթության ոլորտում իր դիրքերը պահպանի և զարգացնի: Այս համատեքստում անհրաժեշտ է ՀՀ դպրոցներում բարելավել […]

Էքստրասենսի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը […]

Նախագահը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի