Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի`հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Նշվում է, որ կողմերը քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև սիրիական ճգնաժամը:
Աղբյուրի պնդմամբ` Պուտինը նշել է, որ սիրիական ճգնաժամի հարցում Ասադի դիրքորոշումը կարևոր չէ: Սակայն միջազգային և ռուսական մամուլում չի նշվում, որ Ռուսաստանի նախագահը նման հայտարարություն է արել:
Աղբյուր` Ermenihaber.am