23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ԱԺ-ն օրիորդաց վարժարան չէ». Արզումանյանը դժգոհ է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերի և եկամուտներ քննարկմանը ժամանակ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բացակայում էր, նրա փոխարեն քննարկման էր եկել ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: Այդ կապակցության նպատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիտողություն արեց` դիմելով Արեյանին:

«Ես վստահ եմ, որ դուք տիրապետում եք նյութին ու կարող եք պատասխանել մեր հարցերին, սակայն լավ չէ, երբ գերատեսչության ղեկավարը չկա: Մեր հանձնաժողովը շատ բարյացակամ է միշտ վերաբերվել ՄԻՊ գրասենյակին: Մենք անգամ այնպես արեցինք, որ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրվեց ձեզ, հաջորդ տարի դուք գոհ էիք: Մենք միշտ հարգալից վերաբերմունք ենք ցուցաբերել ձեր նկատմամբ, սակայն մեզ համար անընդունելի է, երբ օմբուդսմենն անձամբ չի եկել: Իհարկե, լինում են բացառություններ, բայց պատկերացրեք մեր փոխարեն բյուջեի քննարկմանը գային միայն մեր օգնականները: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացած լինի օմբուդսմենն ու չներկայանա: Մենք նախընտրում ենք, որ այստեղ բյուջեն ներկայացնի անձամբ օմբուդսմենը, որը ընդամենը տարին երկու-երեք անգամ է ԱԺ գալիս,- դժգոհեց Ալեքսանդր Արզումանյանը:

Արեյանն էլ արձագանքեց, թե իրենք միշտ հարգալից վերաբերմունք են ունեցել ԱԺ նկատմամբ և խնդրեց օմբուդսմենի բացակայությունը չվերագրել որպես անհարգալից վերաբերմունք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ