18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանդիպել են ավտովթարից տուժածների հարազատներին /Ֆոտո/

Տուժածների տեղափոխումը կազմակերպելու և աշխատանքները տեղում  համակարգելու նպատակով շարունակվում են Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հանդիպումները տուժողների և նրանց հարազատների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությանը։

ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանի և  Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի ընթացքում հստակեցվել են  տուժածների հետագա բուժման հարցերը, առանձնացվել են այն հիվանդները, որոնց բուժման գործընթացը հնարավոր է շարունակել Հայաստանում:

«Վերահսկողության և ճիշտ բուժման շնորհիվ դրական դինամիկա է առկա նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ: Ընդհանուր առմամբ` մեր խնդիրն է հասկանալ յուրաքանչյուր հիվանդի ճակատագիրը` նա մնում է Տուլայում, տեղափոխվում Մոսկվա թե Երևան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առկա  պայմանավորվածության համաձայն  անհրաժեշտության դեպքում տուժածների բուժումը կշարունակիվի նաև Մոսկվայի առաջատար կլինիկաներում:

Արմեն Մուրադյանի  տեղեկացմամբ`  անմիջապես օդանավակայանից Երևան տեղափոխվող քաղաքացիների ամբողջ ծավալով բժշկական օգնությունը և վերականգնողական  բուժումն  իրականացվելու է նեղ մասնագիտացված հաստատություններում:

Հայկական պատվիրակությունը  հանդիպել է  նաև տուժածների հարազատներին և բարեկամներին: Ուզլովսկի քաղաքում նրանք այցելել են նաև վիրավորների և նրանց հարազատներին օգնելու նպատակով ձևավորված ժամանակավոր շտաբ:

Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր` նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:

Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից :

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է:

3 2

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ