12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օմբուդսմենի գրասենյակի բյուջեն ամենաաղքատիկն է

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված եկամուտները և ծախսերը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի փոխանցմամբ` այս տարի օմբուդսմենի գրասենյակին կտրամադրվի 256 միլիոն դրամ, որն անցած տարվա մակարդակից բարձր է 6.9 միլիոն դրամով:

« ՄԻՊ-ին հատկացվող բյուջեն ամենասեղմ բյուջեն է մինչ օրս քննարկված և քննարկվելիք բյուջեներից: Այս ծախսերի մեջ ավելի շատ ավելացել են ընթացիկ ծախսերը: Հիմնական ավելացումն աշխատավարձի վարձատրության մասով է, իսկ այն պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձի աճով: Աճը պայմանավորված է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ ՄԻՊ-ի կողմից լրացուցիչ ծրագրեր չեն ներկայացվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ