23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թևան Պողոսյանը խոսատնում է մի լավ «քոթակել» Զուրաբյանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-ում բավականին կոշտ է արձագանքել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին, թե իբրև Պողոսյանը ստախոս է: Վերջինս գրել է.

« Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լևոն Զուրաբյանը որև մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որևէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ բան զարմացրեց: Ինձ ստախոս անվանելով` Լևոն Զուրաբյանը իսկապես բավականին զարմացրեց ինձ. որքան պրպտեցի հիշողությունս, այդպես էլ չկարողացա մտաբերել, թե ե՞րբ եմ հրապարակավ պնդել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հաձնաժողովին, կամ ե՞րբ եմ հրապարակավ հավաստիացրել բոլորին, որ ադրբեջանցի պատգամավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթին չի ծափահարել: Նմանօրինակ բազմաթիվ այլ` հանրայնորեն քաջ հայտնի «տուֆտա» ստերն էլ չհիշեցի, երբ եմ դուրս տվել:

Իսկ թե ինչեր է ինքն ասել կամ չասել տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ, լավագույնս կարելի է տեղեկանալ այդ հանդիպման ձայնագրությունից, որը, հուսամ, կարելի է վերցնել ԱԺ լրատվականից, կամ առնվազն կարելի է հարցնել հանդիպման բոլոր մասնակիցներին և համամատել, թե ով ինչ է ասել, ինչպես է ասել և գնահատել` որտեղ է ծվարած ստախոսը:

Չեմ վիճի, որ Հայստանի եվրոպական մոդելով զարգացման հանրային աջակցությունն ավելի նվազ է, բայց այն, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել հետևողականորեն և սկզբունքային դիրքերից, իրականում համարում եմ Հայաստանի իրական շահերը պաշպանողներ: Իսկ թե ինչպես օգնեց Զուրաբյանը հենց հանրապետականներին` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումնեի վերաբերյալ, ըստ իս, լավագույն ապացույցն է, թե ով է օգնում իշխող կուսակցությանը և պատվեր կատարում նրանց համար: Իսկ ինձ հանրապետական անվանելու համար խոստանում եմ մի օր մի լավ «քոթակել», բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ