Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարարին
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։ […]





































