10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կրկին սիրիացի փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

Այսօր սիրիացի փախստականներին ապօրինի կերպով Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխող եւս մեկ նավ է խոտակվել Էգեյան ծովում, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը: Պարբերականը նշում է, որ 205 մարդ կարողացել է փրկվել, սակայն 13 փախստական, որոնցից 4-ը երեխա, մահացել են: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ուղևորը դանակահարել է երթուղայինի վարորդին.արտակարգ դեպք Երևանում

Քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Մաշտոցի պողոտայում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի աղբյուրը դեպքի վայրից ուղևորը դանակահարել է  42 համարի երթուղայինի վարորդին: Մեր տեղեկությունների համաձայն վարորդին տեղափոխել են հիվանդանոց,մեքենան դեռ կանգնած է ու ամբողջ տարածքը արյուն է: Մանրամասները՝ ավելի ուշ:

Սիրիահայերը գալիս են Հայաստան ու հեռանում Եվրոպա.պատմաբան

«Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները դեռ բավականին շատ են։ Սկսած երեխաներից, կանգնում են տարբեր հարցերի առջև: Ամռանը պետք էր հատուկ դասընթաց կազմակերպել, որպեսզի երեխաները լրացուցիչ կարողանային սովորել և հարմարվել այստեղի կրթական ծրագրերին: Շատերին գիտեմ, որ երեխաները դպրոցներում չհարմարվեցին և ընտանիքը գնաց երկրից»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց սիրիահայ  պատմաբան Գևորգ Յազեչյանը : «Սիրիահայությունը պետք է […]

Մուշում PKK-ի իրականացրած պայթյունից 12 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

CHARLIE HEBDO հանդեսը ծաղրել է սիրիացի մահացած փոքրիկին /ֆոտո/

Ֆրանսիական ծաղրանկարներով հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նրանք ծաղրանկար են տպել սիրացի 3-տարեկան փոքրիկի մասին, ով մահացել էր Թուրքիայի ափերին: Նկարում մահացած փոքրիկն է եւ մեկնաբանություն` նպատակին այդքան մոտ: Կողքին էլ մանկական սնունդի գովազդ է` երկու երեխայի կերակուր` մեկի գնով: Համացանցում շաբաթաթերթին բուռն քննադատության են ենթարկել:

«Նոր սահմանադրությամբ գեյերը մեզ կուտեն»

«Սահմանադրության փոփոխությունները իշխանությունների վերարտադրությունից բացի ավելի մեծ չարիքներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք  ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիզարյանը: Եղիազարյանի բնորոշմամբ  նոր սահմանադրությունը մեզ կրակի մեջ է գցելու:  Սահմանադրական փոփոխությունների նպատակը երկիրն արտաքին կառավարման տանելն է: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մի քանի անգամ կարդացել է Սահմանդրության նոր տարբերակը, բայց այդպես էլ չի հասկացել, թե ով է […]

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը սեպտեմբերի 23-ին ժամը 18:30-ին հանրային քննարկման է հրավիրում ակտիվ եւ անտարբեր քաղաքացիներին: Նախաձեռնությունից մեզ տեղեկացրել են, որ իրենք բավականին շատ դժգոհություններ են ստանում վճարովի ավտոկայանատեղիների ավելացումից, ինչպես նաեւ հոծ գծերի խախտումների համար սահմանված տույժ-տուգանքների չափերի, դրանց կիրառման վերաբերյալ:

Ովքեր են իրական տերերը

««Ժառանգությունը» դեմ է նոր սահմանադրությանը, իսկ Ռուբեն Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հանդիպումը մասնավոր բնույթ ունի: «Սա Ժառանգության» պաշտոնական տեսակետն է: Ռուբեն Հակոբյանն իրավասու չէ խոսելու Ժառանգության անունից: Մենք ունենք փաստաթուղթ` «Ուխտ Հայաստանի» ,հնարավոր է նա դրժում է այդ փաստաթուղթը: Մարդիկ փոխում են իրենց կարծիքը կամ ճամբարը» ,-հայտարարել է ժառանգական Զարուհի Փոստանջյանը ` ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն […]

Իր դիմումի համաձայն

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է այն լուրերին, թե ինքն աշխատանքից ազատել է նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օգնականներից մեկին: «Սիրելի ընկերներ: Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում: Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով: Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա` որպես օգնական /գործավար/ եւ […]

Ողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրիտանական BBC-ի ռուսական ծառայությանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում` ԼՂ հակամարտությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Ռուսաստան, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ այլն: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, ամեն ջանք գործադրում է` հակամարտության բացառապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված