29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Բուժօգնությունը կազմակերպվել է բարձր մակարդով». Արմեն Մուրադյան

10

Ռուս բժիշկները  մեծ մարդասիրությամբ և գթասրտությամբ են  կազմակերպել  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժման գործընթացը, որն ամբողջապես հսկվել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի  կողմից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով երեկ ուշ երեկոյան Երևան է վերադարձել վիրավորներին և զոհերի աճյունները տեղափոխող օդանավով: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ինչպես առողջապահական մարմիններին, այնպես էլ իշխանություններին, որոնք կարողացել էին ամեն ինչ կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև հայ համայնքին, որը իր օժանդակությամբ և հոգատարությամբ կարողացել է լրացնել առաջ եկած բացերը վթարի առաջին ժամերին»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևան տեղափոխվածներից  5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:

Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած հիվանդներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր  և նրանց տեղափոխումը այլ բժշկական կենտրոն  ռիսկային է:

«Տուլայում բուժում ստացող 12 քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են: Տուժածներից  մեկին երեկ երեկոյան բարեհաջող վիրահատել են»,- հայտնեց Արմեն Մուրադյանը:

Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի, ինչպես նաև բաց վերքերով կոտրվածքներ:

Նախարարը տեղակացրեց, որ  ճանապարհատրանսպորտային  պատահարի  հետևանքով տուժած քաղաքացիների բուժօգնությունը տեղում կազմակերպելու  և աշխատանքները  համակարգելու նպատակով  Տուլայում է գտնվում իր տեղակալ, ՀՀ  վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ`  Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում գտնվող մեր հայրենակիցների բուժման համար անհրաժեշտ հետագա  քայլերը որոշելու նպատակով  Տուլա է ժամանել  Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության  քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խումբը, որոնց կազմում ներգրաված են ռեանիմատոլոգներ, կրծքային վիրաբույժներ և նյարդաբաններ:

Վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն է անցկացրել նաև ՌԴ  գլխավոր  անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, պրոֆեսոր  Իգոր Մալչանովը:

Քննարկվել է հետագայում  Տուլայի շրջանային կենտրոնական հիվանդանոց և Մոսկվա հիվանդների տեղափոխման նպատակահարմարության հարցը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ