12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Լավ է, թե վատ. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է ՀՀ հարկային նոր օրենսգրքի նախագիծը։ Երեկվա դրությամբ այս հարցը դեռ ներառված չէր օրակարգում։ Հարցը օրակարգում կհայտնվի թերևս նիստից անմիջապես առաջ։ Նշենք, որ հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցության է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությանը՝ ՍSAID–ն։ Միջազգային կառույցները պահանջ են դրել, որ նոր օրենսգիրքը լինի հնարավորինս պարզ, տարընթերցումների […]

Երկրաշարժ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180 և արևելյաներկայնության 45.150աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել […]

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակիցը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:

Այսօր Քոչարյանի քաղաքական թիմը տեսանելի չէ. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմն ինձ համար տեսանելի չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի վերաբերյալ լրագրողների հարցապնդումներին: Շարմազանովը բացատրեց, որ քաղաքական թիմ ասելով նկատի պետք է ունենք ոչ թե ընկերական շրջապատը, այլ տվյալ մարդու կուսակցությունը: «ՀՀԿ-ն քաղաքական դաշտում վտանգներով կամ նպատակահարմարություններով չի առաջնորդում և կողմնակից է բաց քաղաքական […]

Անհատույց գույք` Կապուտիկյանի տուն-թանգարանին

Կառավարության վաղվա նիստի ժամանակ կքննարկվի նախագիծ, ըստ որի`  նա­խա­տեսվում է Երևան քաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի թիվ 1 շենքում գտնվող 160,7 քառ. մետր մակերեսով N26 բնակարանը Հա­յաս­տանի Հանրապետության կողմից ընդունել նվիրաբերություն՝ հաշ­վա­ռելով «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան մշակույթի նախարարու­թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշ­վեկշռում, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից կնքելով համապատասխան պայմանագիր` գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով […]

Շիրակի մարզում կընդլայնվի գազաֆիկացման ցանցը

Շիրակի մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների և նրանց մարզադահլիճների, ինչպես […]

Հայաստանը հսկայական գումարներ է կորցնում

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով`  2015թ.-ին տրանսֆերտների անկումը կկազմի 25 տոկոս: Մասնագետները սա միանշանակ կապում են ՌԴ տնտեսության ճգնաժամի հետ, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հսկայական գումարներ: Ի դեպ, Ներսես Երիցյանը հայտարարել է, որ 2015թ.-ին մեր երկրի տնտեսությունը կունենա 2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ 2016թ. բյուջեում անցնող տարվա համար 2,5 տոկոս աճ է […]

Բնակարաններ` արվեստագետներին

Երեւանի ավագանին որոշել է բնակարաններ տրամադրել երգիչ Պերջ Քարազյանին, հաղորդավարուհի Զառա Արամյանին, գրող Վահրամ Սահակյանին, նախկին ազատամարտիկկ, հեղինակ կատարող Դավիթ Ամալյանին: Որոշումներն ընդգրկված են հոկտեմբերի 8-ի ավագանու նիստի օրակարգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի