23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարուքյանն առաջարկում է պատժել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով էր բերել իր կեղմից հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժել տուգանքով: Նախագծի համաձայն` տուգանքը պետք է լինի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ էլ նախատեսվում է պատիժ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ինչպես զեկույցի ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը` նման նախագիծ հեղինակելու անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն առաջարկել էր ՀՀ-ի տարածքը միացնել ՌԴ-ին: Մարուքյանի նախագիծը, սակայն, առաջացրեց հանձնաժողովի բոլոր անդամների քննադատությանը: Հանձնաժողովի անդամները որակեցին այն որպես ազատ խոսքի արտահայտման սահմանափակում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնիսկ նկատեց.

«Այ Էդմոն ջան, դու նենց զենք ես տալիս աղվանական արդարադատության ձեռքը, որ թուրը քաշած սաղին մորթելու ա»: Եզրափակիչ ելույթում Մարուքյանը հիմնավորեց այն, որ օրը ցերեկով տարբեր անհատներ ու կազմակերպություններ քարոզարշավ են իրականացնում՝ ուղղված պետականության դեմ, իսկ տարածքային ամբողջականությունն այն արժեքն է, որի պահպանման համար միջազգային բոլոր նորմերով թույլատրվում է խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ:
«Եթե մի կազմակերպության մտքով անցնում է հարցում անել ու հարցնել՝ կո՞ղմ եք ՀՀ-ի վերացմանը և ըստ իրենց 54%-ն ասում է` «այո…»,- եզրափակեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ