18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրտաբանության գիտաժողովը միավորել է շուրջ 250 մասնագետի

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը նշում է ստեղծման 30-ամյակը: Այդ առթիվ մեկնարկեց հոբելյանին նվիրված սրտաբանական գիտաժողով` շուրջ 250 մասնակիցներով: Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը:  Նա նշեց, որ գիտաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում կներկայացվեն բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության վերջին ձեռքբերումները, կքննարկվեն հետաքրքիր կլինիկական դեպքերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Գրիգորի Հայրապետյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալ:

Միաժամանակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի 5 սրտաբան պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:

Գիտաժողովին մասնակցում են ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, ՌԴ էնդովասկուլյար վիրաբույժների ընկերության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, ով Հրայր Հովակիմյանի, Ավետիս Մատիկյանի, այլ անվանի սրտաբանների հետ անգնահատելի ներդրում ունի 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագրի  իրականացման գործում:

Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող, կյանք փրկող այս ծրագրի շրջանակում վերջին 10 ամսում բուժօգնություն է ստացել 1221 քաղաքացի: Այս տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը կրկնապատկեց հանրության շրջանում լայն արձագանք ստացած այս ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները:

Հարկ է նշել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են և կազմում են 48%։  Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ աճել են 70%-ով։ Վերջին  25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները, որոնց շնորհիվ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:

Առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման  զարգացում մեր երկրում, և բարձր ենք գնահատում ամերիկահայ ճանաչված սրտաբան-վիրաբույժ Հրայր Հովակիմյանի կատարած աշխատանքը: Հայրենիքում իր մասնագիտական գործունեությունը սկսելով նորանկախ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում` 1993թ., Հրայր Հովակիմյանը մայր հայրենիքի նկատմամբ անսահման սերն ապացուցեց լրջագույն ծրագրերով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ