28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ցավակցում է ս.թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զոհված հինգ հայ անդամների՝ հրամանատար Գևորգ Թովմասյանի, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանի, բորտինժեներ Սամվել Մկրտչյանի, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանի և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փաստում է, որ Հարավային Սուդանում, ինչպես նաև վերջին տարիներին օտարերկրյա այլ պետություններում կործանված ինքնաթիռների հայ օդաչուների զոհվելը, ի թիվս այլ հանգամանքների, նաև հետևանք է վարչախմբի ապազգային և հանցավոր կառավարման:

Իր կառավարումը երաշխավորելու համար վարչախումբը հետևողականորեն վարում է երկրի քանակական և որակական բաղադրիչները նվազեցնելու միջոցով իր կարողություններին համապատասխանեցնելու քաղաքականություն:

Հատկապես ծովային ելք չունեցող և շրջափակման վտանգի ենթակա Հայաստանի համար կարևոր որակական բաղադրիչներից է ազգային քաղավիացիան, ուստի մենք պետք է պարտադիր կերպով ունենանք առնվազն մեկ ազգային ավիափոխադրող, քանի որ չենք կարող մեր հույսը դնել չարտերային փոխադրումների վրա: Սակայն վարչախումբը այդ ռազմավարական միջոցը աչքի լույսի պես պահպանելու և զարգացնելու փոխարեն միտումնավոր կերպով քայքայեց ու ոչնչացրեց այն անցնող տարիների ընթացքում:

Այդ պատճառով հայ բարձրակարգ օդաչուները մեր ժողովրդի մյուս զավակների նման ստիպված եղան մի կտոր հաց որոնել օտարության մեջ՝ հաճախ հարկադրաբար համաձայնելով աշխատել կյանքի համար վտանգավոր պայմաններում: Ընդամենը մի քանի օր է անցել մեկ ուրիշ ողբերգությունից, երբ Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեր հայրենակիցներից ութ հոգի զոհվեցին, իսկ տասնյակները մարմնական վնասվածքներ ստացան:

Որպես արդյունք՝ արդեն ունենք տասնհինգ զոհված օդաչու, մինչդեռ բացի անգնահատելի մարդկային կյանքերը կորցնելու հանգամանքից, տվյալ պարագայում մենք կորցնում ենք նաև եզակի մասնագետներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել մեր երկրի մրցակցային որակն այդ բնագավառում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համոզված է, որ Հայաստանում ժողովրդի իշխանության վերահաստատումից հետո արմատական փոփոխություններ են կատարվելու պետական կառավարման ոլորտում, ինչի շնորհիվ մեր երկիրը արդիական որակներ է զարգացնելու ինչպես քաղաքացիական ավիացիայի, այնպես էլ տնտեսության մյուս բնագավառներում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ