23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տուլայի վթարից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է /վիդեո/

Տուլայում վթարի ենթարկված տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա մահվան վտանգ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարի փոխանցմամբ` վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, երեկ գիշեր հատուկ չվերթով Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը:

Նկատենք, որ տուժածներին ուղեկցում էին վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև զոհերի 16 հարազատները:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ