28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի, որն այդպես էլ չվերադարձավ…

Քիչ առաջ զրուցում էի ավտովթարի զոհերից մեկի հարազատի հետ… Տխուր` տխուր պատմություն, որ ոչ վերջ ունի, ոչ` ավարտ… երեք տարեկան երեխա, հղի կին… արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի` «երեխայի ծնվելիս ձեռները փող լինի»: Որն այդպես էլ չվերադարձավ… Ամենը թողնելով անավարտ:

Այդ թվում եւ կարեւոր մի հարց. գոնե մեզ համար… Տղան իր հետ փող էր բերում` իր աշխատանքի փողը…
Հարազատները չգիտեն` կա՞ այդ փողը, կվերադարձնեն այն իրենց, թե այն էլ իրենց մատաղված կյանքի նման կկորսվի-կգնա… 
Այդքան թանկ ու անվերադարձ գնով աշխատած այդ փողը…

Հ.Գ. Ի՞նչ է ասվում այս մասին: Ի՞նչ են ասում` պատկան մարմինները… չեք ասի՞: Որքան էլ հարցը նյութական, այնուհանդերձ էական է: Մանակվանդ որ, «Քինգ դե լյուքսը» չի փոխհատուցելու: Պետությունն էլ թաղման ծախսերն է միայն հոգալու: -Երեխան էլ ուր որ է` ծնվելու է, որպես անավարտ այս պատմության միակ լուսավոր շարունակություն:

Հ.Գ. Այո` այո` խոսքը Հրաչ Բադալյանի ընտանիքի մասին է:

Լրագրող Կարմեն Դավթյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: Հիշեցնենք, նախօրեին Տուլայի մոտակայքում վթարի է ենթարկվել Մոսկավ-Երևան ավտոբուսը: Մահացել է 8 ՀՀ քաղաքացի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ