17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով չի ալարում՝ մեքենա է ունենում պետության հաշվին.թեժ բանավեճ բյուջեի շուրջ

«2016  թվականի բյուջեն զուսպ, ինչ որ տեղ նաև տխուր բյուջե  է, որի դրական կողմը այն է, որ Կառավարությունը այնտեղ ամպագորգոռ ու ժողովրդահաճո մտքեր չի տեղադրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը:

Բոստանջյանը փաստեց, որ հարկային մուտքերի առումով ունենք լարվածություն:

«Ընդհանրապես այն որակել, որպես սոցիալական  բյուջե, կարծում եմ, որ պետք է աստիճանաբար հրաժարվել նման որակումից: Մեր նման փոքր և ոչ հարուստ երկրների համար բյուջեն հենց պետք է լինի սոցիալական, բայց հաշվի առնելով, որ բյուջետային աշխատողների աշխատավարձ կամ կենսաթոշակներ չեն բարձրանալու 2016 թվականին, դա նշանակում է, որ պետք է մի կերպ գոյատևենք»,-ասաց Բոստանջյանը:

Բոստանջյանը նշեց, որ իշխանության ծախսերը ճոխ են, իսկ ժողովրդի վիճակը անմխիթար, հետևաբար բյուջեն չի կարող համարվել սոցիալական:

«2016 թվականի բյուջեն ձևավորվել է բացառապես այնպիսի հարկերից, որոնք քաղաքացինեերն են վճարում»,-նկատեց տնտեսագետը և հավելեց.«Պատկերացրեք, ով չի ալարում՝ մեքենա է ունենում պետության հաշվին, եվրոռեմոնտներ, բացառապես պետության հաշվին»:

«Մենք չենք հավաքվել բյուջեն գավաբանելու կամ պախարակելու համար, ուղղակի հարկավոր է հասկանալ դրա ձևավորման իմաստը : Բյուջեն սոցիալական է, քանի որ այն 47 տոկոսով ուղղված է սոցիալական հարցերի լուծմանը, հետևաբար մենք այն չենք կարող անվանել զարգացող բյուջե»,-նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

ՀՀԿ պատգամավորը անդրադառնալով Վարդան Բոստանջյանի դիտարկմանը, թե իշխանությունը ավելորդ ծախսեր է անում ասաց.« Եթե իշխանությունը ընդունելության համար մի քանի սիրուն ու խուճուճ բազկաթոռ է առնում՝ դա համատարած բնույթ չի կրում: Ասենք կարևոր հյուր է՝ տաբուրետկի վրա պետք է նստի»:

«Դուք գիտեք, որ ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ տասը դրամ եկամուտ ունեցող ծխախոտ վաճառողից եք  վերցնում էտ ծախսերը»,-բարկացավ ԲՀԿ նախկին պատգամավորը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ