21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Եղանակային նոր անակնկալներ առաջիկա օրերին

Անընդհատ տեղացող անձրևը  և հանրապետության որոշ մարզերում  թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը: Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին: […]

Կարդինալը կոտրել է ոտքը՝ Հռոմի պապին ողջունելիս

93-ամյա ֆրանսիացի կարդինալը հայտնվել է հիվանդանոցում Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո։ Հոգեւորականը կոտրել է ոտքը, երբ բարեւելիս է եղել Հռոմի պապին։ Նա Պապին ողջունելիս վայր է ընկել, գրում է Интерфакс-ը։ Կարդինալին պատրաստվում են վիրահատել, իսկ Ֆրանցիոսկոս պապն արդեն եկել է նրան այցելության։

Տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և […]

Երևանում մեկնարկել է Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:  

Բացառությամբ Հայաստանի, ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների աճ է գրանցվել

ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «2015թ սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների ցուցանիշները» խորագրով զեկույց: http://www.cisstat.com/rus/oper_inform_20_10_2015.pdf Այս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով: Այսպես՝ Հայաստանում 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական ապրանքների 2 տոկոս գնանկում,  իսկ պարենային ապրանքների՝ […]

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը իր դեմ պատվեր էր՝ որոշ ինստիտուտների կողմից: «Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն […]

«Հատուկ ուսուցում անցած ճանճերը … ». թեժ կրքեր ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, ընդ որում՝ քննադատությունն առավելապես ուղղված էր Կարեն Անդրեասյանի հասցեին: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուր ծեծոցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների […]

Հիշատակի պատարագ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում

Հոկտեմբերի 25-ին Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ մատուցեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագին մասնակցեցին Մարսելի կաթողիկե եկեղեցու փոխանորդ արքեպիկոպոս Ժան Մարկ Ավելին, Գերմանիայի թեմի հայ առաքելական եկեղեցու արքեպիկոպոս Տեր Գարեգին Բեկչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի