«Անուշ Էրգիր».կարոտը խեղդում է
Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգում ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները: Աշուղի համար ամենակարևորը ազգային արժեքների պահպանումն է, որոնք նա արվեստասեր հանրությանը մատուցում է ուրույն տարբերակով: […]





































