14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետը հանձնարարել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ծառերի էտի աշխատանքները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ըստ այդմ արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում ևս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր և այդ ուղղությամբ ևս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:

Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաև բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր և այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ