07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայտնաբերվել է հողազավթման  3 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 3 դեպք: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

2-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ աշխատանքները:

Մայրաքաղաքում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ  69  վարչական արձանագրություն է կազմվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ