14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմատական գործողությունները կարող են վնասել համանախագահների աշխատանքին․ Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր տեղի է ունեցել արտգործնախարարների հանդիպումը, ինչից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են ունեցել։

Լավրովն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին ու ասել, որ Ռուսաստանն աջակցում է հիմնախնդրի՝  բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին, եւ իրենք շարունակելու են աջակցել կողմերին՝  լուծման ուղիներ գտնելու համար:

Նախարարներն անդրադարձել են ԵԽԽՎ-ի կողմից ընդունված հակահայ զեկույցին։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ սա Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ, այնինչ միակ ձևաչափը, որը ունի միջազգային հանրության մանդատը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

«Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ համընկնում է Մինսկի խմբի նախագահների դիրքորոշմանը, որ ոչ մի ուրիշ կառույց չպետք է քայլ ձեռնարկի, որը կխանգարի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այս իմաստով՝ փորձերը այլ ձևաչափեր փոխանցելու հարցը, ոչ մի կոնֆլիկտ չեն լուծում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ կարգավորման մեջ գործնական համբերատար հետևողական բանակցությունների փոխարեն թեման փորձ է արվում հանել զանազան միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ, նման գործառույթ չունեն:

«Արմատական ցանկացած գործողություն կարող է վնասել համանախագահների աշխատանքին, որոնք ոչ միշտ հրապարակայնորեն, բայց ակտիվ են»,- ասել է Լավրովը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ