Ո´չ բնակարանը կա, ո´չ՝ 22 հազար դոլարը
Գևորգ Չաուշի 14/3, Նորաշեն 37 և Բաբաջանյան 25/1 շենքերի բնակիչները դիմում են ՀՀ կառավարությանը։ 50-ից ավել քաղաքացիներ պահանջում են, որ իրենց բնակարաններ տրամադրելուն վերաբերվող պայմանագրերը՝ թղթից տեղափոխվեն իրականություն։ Բնակիչները պայմանագրեր են կնքել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի հետ` նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերելու համար: Սակայն կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը հասցեներում կառուցվող շենքերի բնակարանները […]





































