25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհի խոշորագույն արտ-դիլերը. Լարի Կակոսյան. հայտնի հայերը շարքից

«Իմ պատկերասրահում արևը մայր չի մտնում»

Ով է նա

Լարի Կակոսյանն աշխարհահռչակ Gagosian Galleries-ի (Կակոսյան պատկերասրահներ)՝ աշխարհի արվեստի մայրաքաղաքներում գործող ցուցասրահների ցանցի տերն է, գրում է 100LIVES.COM-Ը։

Նա հայտնի է իբրեւ աշխարհի թիվ մեկ արտ-դիլեր՝ տնօրինելով Պաբլո Պիկասոյի պես արվեստագետների կարողությունն ու զբաղվելով արդի մի շարք տաղանդավոր նկարիչների առաջխաղացմամբ։ Իր պատկերասրահներից ստացվող տարեկան շահույթը կազմում է մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։

Ծնվելով Լոս Անջելեսում եւ ունենալով համեստ ծագում՝ նա իր առաջին պատկերասրահը բացել է 35 տարեկանում, հայրենի քաղաքում, սակայն շուտով տեղափոխվել է Նյու Յորք։ Տարիների ընթացքում իր սրատես աչքն ու անսպառ եռանդը նրան օգնել են նվաճելու ամբողջ աշխարհը։ Այժմ այն նկարիչները, որոնց հետ նա որոշում է պայմանագիր կապել, հաճախ «Կակոսյանի էֆեկտ» են ապրում՝ նրանց ստեղծագործությունների գինն աճում է 100 անգամ։

Բացի մեծանուն նկարիչների ներկայացնելուց, Կակոսյանը նաեւ ունի բարձրաշխարհիկ հաճախորդներ, որոնք նրան են վստահում իրենց համար արվեստի գործերի ընտրությունն ու ձեռքբերումը։ Դրանցից են միլիարդատերեր Էլի Բրոուդը՝ KB Homes եւ SunAmerica ընկերությունների հիմնադիրը, եւ Conde Nast Publications-ի համասեփականատեր Սեմյուել

Իրվինգ Նյուհաուսը։

Հետաքրքիր փաստ

Կակոսյանն արվեստի ոլորտում գործունեությունն սկսել է իր իսկ մայր բուհի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի մերձակայքում էժան պաստառների վաճառքից։

Աղբյուր` https://100lives.com/hy/armenia/detail/8594/%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ