24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նույնիսկ նախարարը չգիտի

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե որևէ տեղեկության չի տիրապետում` ինչ է սպասվում մարզահամերգային համալիրին  վերջինիս վաճառքից հետո: Նախարարը գիտի միայն այն, որ կառավարության որոշումով այն վաճառված է: Սարգսյանը հավաստիացրեց` մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, ծրագիր չի ներկայացվել: Խոսելով շինության ճարտարապետական կառուցվածքի ապահովությունից, Սարգսյանը վստահեցրեց.

«Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն: Ես երաշխավորում եմ` շենքի հետ կապված խնդիրներ ճարտարապետական իմաստով չեն կարող լինել: Շենքի դեֆորմացիա լինել չի կարող: Քաղշինը թույլ չի տա: Պետք է ներկայացվի ծրագիր, որին, անպայման, կմասնակցեն հեղինակները»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ