24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձյուն է գալիս. տրանսպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ