05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Փորձել են ամորձատել եւ սպանել Ջասթին Բիբերին /ֆոտո/

Ամերիկյան ոստիկանությունը կանխել է 3 տղամարդկանց սարսափելի ծրագրերը` կանադացի երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերի վերաբերյալ: Հանցագործները մտադիր են եղել ամորձատել եւ սպանել դեռահաս երգչին: Սպանության եւ բռնաբարության համար 978 տարի ժամկետով դատապարտված Դան Մարտինը վարձել է իր հետ նախկինում նույն բանտախցում գտնված Մարկ Ստաակին եւ իր զարմիկ Թաներ Ռուեյնին, որպեսզի վերջիններս առեւանգեն Բիբերին` նրա նյույորքյան համերգի […]

Հոլանդացին կենդանիներ է հավաքում իր տապանի համար /ֆոտո/

Մերօրյա Նոյը` հոլանդացի Յոհան Հյուբերսը աշխահի վերջից 2 շաբաթ առաջ սկսել է կենդանիներին հավաքել իր վիթխարի տապանում, որը նա կառուցել է 20 տարի առաջ` 1992-ին, երբ նրա հարազատ քաղաքում ջրհեղեղ է տեղի ունեցել:  Այդ ժամանակվանից ի վեր նա համոզված է, որ նոր ջրհեղեղը եւ ապոկալիպսիսը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին:  Վերջերս նա փղիկ է ձեռք […]

Աշխարհահռչակ ռեփերը մետրո է նստել` սեփական ելույթից չուշանալու համար /ֆոտո/

Մեգապոլիսների բնակիչների համար մետրոն հավանաբար ամենահարմար եւ արագ տրանսպորտային միջոցն է: Մեծ քաղաքների բնակիչներն օրական առնվազն 2 անգամ օգտվում են այս հարմարավետ տրասպորտային միջոցից: Սակայն ամեն օր չէ, որ մետրոյում կարող ես հայտնի մարդկանց տեսնել, այն էլ` համաշխարհային մեծության աստղերի: Օրերս նման հաճելի  անակնկալ է իր երկրպագուներին արել ռեփեր եւ համատեղությամբ Բեյոնսեի հավատարիմ ամուսին Ջեյ […]

Կիրկորովը Բաբաջանյան է երգում /վիդեո/

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կատարում է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ”Верни мне музыку” երգը` նրա հիշատակին նվիրված համերգին: Կատարումից հետո Կիրկորովն ասում է, որ իր համար մեծ պատիվ է ոչ միայն ներկա գտնվել այս համերգին, այլև կատարել մեծն կոմպոզիտորի երգը: 

Առաջին տիկինը խանդի տեսարան է սարքել աշխատակազմի ներկայությամբ

Նոյեմբերի ավարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատանքային այցով մեկնեց Թայլանդ: Երկրի կառավարության հետ Օբաման քննարկեց երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, իսկ այնուհետեւ փոքրիկ “սիրախաղ ունեցով” վարչապետ Յինգլակ Չինավատիի հետ, ով 45-ամյա համակրելի կին է, ինչը հազվադեպ երեւույթ է այն վարչապետների շրջանում, ում հետ աշխատում է Օբաման:  Բնական է, որ նախագահն իրեն թույլ է տվել փոքր […]

Ավստրալիայում ծխախոտները վաճառվում են սարսափելի պատկերներով տուփերով /ֆոտո/

Դեկտեմբերի 1-ից Ավստրալիայում բոլոր ֆիրմաների ծխախոտները վաճառվում են առանց ֆիրմային լոգոտիպերի: Նրանց տուփերը միմյանցից տարբերվում են միայն մարդկային վնասված օրգանների լուսանկարներով:  Ծխախոտի համաշխարհային առաջատար արտադրողները դատական հայց են ներկայացրել` պնդելով, որ այդ կերպ խախտվում են իրենց սեփականատիրական իրավունքները: Երկրի գլխավոր դատախազը դատարանում հայտնել է, որ ծխախոտը Ավստրալիայում վաճառվող միակ մթերքն է, որն սպանում է մարդկանց:  […]

Ամստերդամի դպրոցներում կարգելեն մարիխուանա ծխել

Ամստերդամի իշխանությունները կարգելեն մարիխուանա ծխել դպրոցներում: Չինովնիկների խոսքով` որոշ ուսումնական հաստատություններում խնդիրներ են առաջացել աշակերտների հետ, որոնք դասի ընթացքում թմրանյութի ազդեցության տակ են եղել: Այս մասին հայտարարել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Իրիս Ռեշեֆը:  Նա նշել է, որ տեսականորեն դպրոցներում արդեն գործում է արգելքը, սակայն գործնականում այն չի կիրառվում` “թեթեւ” թմրանյութերի նկատմամբ Նիդերլանդների իշխանությունների համբերատար վերաբերմունքի […]

Ես էն տղամարդն ե՞մ, որ կինս աշխատի

Հայ տղամարդկանց բավականին մեծ մասին բնորոշ մտածելակերպից, թե կնոջը տարաբնույթ վտանգներից հեռու պահելու մղումից ելնելով` բազմաթիվ ամուսիններ արգելում են իրենց կանանց աշխատել: “Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի: Ինչ է, չե՞մ կարող ապրուստս վաստակել»,- պատճառաբանում են նրանք:Շատերն էլ հարկ չեն համարում անգամ մեկնաբանել իրենց արգելքը, քանի որ իրենց “ոչ”-ը քննարկման ենթակա չէ: Սակայն […]

Սիրային ողբերգություն. երիտասարդը սպանել է սիրած աղջկան եւ ինքնասպանություն գործել

Շեքսպիրյան “Ռոմեո եւ Ջուլիետի” մերօրյա պատմություն է ծավալվել բաշկիրական փոքրիկ գյուղում: Դեռահաս սիրահարները մահացել են միասին` այդպես էլ ծնողներից ամուսնության օրհնություն չստանալով: Երիտասարդն սպանել է սիրելի աղջկան, իսկ հետո ինքնասպան է եղել` միասին լինելու հույս չունենալով: 19-ամյա Յուլիան եւ 20-ամյա Այդարը հանդիպելիս են եղել շուրջ մեկ տարի եւ վաղուց են երազելիս եղել հարսանիքի մասին: Սակայն […]

Լեգենդար թենիսիստը մեղադրվում է մանկապղծության մեջ

72-ամյա նախկին թենիսիստ Բոբ Հյուիթը հերքել է իրեն ուղղված մեղադրանքը, ըստ որի նա բռնաբարել է այն անչափահաս աղջիներին, որոնց մարզել է նախկինում: Չնայած Հյուիթի մեղքը դեռեւս չի հաստատվել, սակայն Փառքի միջազգային սրահը, որտեղ նա ներառված էր 1992-ից, ժամանակավորապես դուրս է արել մարզիկին, գրում է “Boston Globe”-ը:  Նյուպորտի Փառքի սրահն իր հետաքննությունն է անցկացրել, որի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի