24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ամստերդամի դպրոցներում կարգելեն մարիխուանա ծխել

Ամստերդամի իշխանությունները կարգելեն մարիխուանա ծխել դպրոցներում: Չինովնիկների խոսքով` որոշ ուսումնական հաստատություններում խնդիրներ են առաջացել աշակերտների հետ, որոնք դասի ընթացքում թմրանյութի ազդեցության տակ են եղել: Այս մասին հայտարարել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Իրիս Ռեշեֆը: 

Նա նշել է, որ տեսականորեն դպրոցներում արդեն գործում է արգելքը, սակայն գործնականում այն չի կիրառվում` “թեթեւ” թմրանյութերի նկատմամբ Նիդերլանդների իշխանությունների համբերատար վերաբերմունքի պատճառով:

Այժմ երկրի կառավարությունը խստացրել է մարիխուանան դպրոցներում ծխելու օրենքը, ինչն իրավունք կտա տուգանել այն օգտագործող աշակերտներին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ