Սիրային ողբերգություն. երիտասարդը սպանել է սիրած աղջկան եւ ինքնասպանություն գործել
Շեքսպիրյան “Ռոմեո եւ Ջուլիետի” մերօրյա պատմություն է ծավալվել բաշկիրական փոքրիկ գյուղում: Դեռահաս սիրահարները մահացել են միասին` այդպես էլ ծնողներից ամուսնության օրհնություն չստանալով: Երիտասարդն սպանել է սիրելի աղջկան, իսկ հետո ինքնասպան է եղել` միասին լինելու հույս չունենալով:
19-ամյա Յուլիան եւ 20-ամյա Այդարը հանդիպելիս են եղել շուրջ մեկ տարի եւ վաղուց են երազելիս եղել հարսանիքի մասին: Սակայն երիտասարդների շփմանը դեմ են եղել նրանց ծնողները, իսկ ամուսնության մասին խոսք լինել անգամ չէր կարող, ինչի պատճառով էլ սիրահարները դիմել են նման ծայրահեղ քայլի` միասին հրաժեշտ տալով կյանքին:
Երբ գյուղացի աղջիկը եւ բանակից նոր վերադարձած երիտասարդն սկսել են հանդիպել, նրանց բուռն սիրավեպը քննարկելիս է եղել ողջ գյուղը: Երիտասարդների երջանկությանը խոչընդոտել են աղջկա ծնողները, ովքեր որոշել են, որ Այդարն իրենց աղջկան համապատասխան զույգ չէ: Բացի ընտանիքի անդամներից, նրանց սպառնացել է նաեւ տղայի նախկին ընկերուհին, ով սպասել է Այդարի վերադարձին, սակայն այդպես էլ չի դարձել նրա կինը: Նա սիրահարներին հանգիստ չի տվել եւ նույնիսկ սպառնացել է, որ հաշվեհարդար կտեսնի նրանց հետ: