06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Փորձել են ամորձատել եւ սպանել Ջասթին Բիբերին /ֆոտո/

Ամերիկյան ոստիկանությունը կանխել է 3 տղամարդկանց սարսափելի ծրագրերը` կանադացի երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերի վերաբերյալ: Հանցագործները մտադիր են եղել ամորձատել եւ սպանել դեռահաս երգչին:

Սպանության եւ բռնաբարության համար 978 տարի ժամկետով դատապարտված Դան Մարտինը վարձել է իր հետ նախկինում նույն բանտախցում գտնված Մարկ Ստաակին եւ իր զարմիկ Թաներ Ռուեյնին, որպեսզի վերջիններս առեւանգեն Բիբերին` նրա նյույորքյան համերգի ժամանակ: Այնուհետեւ նրանք պետք է ամորձատեին երգչին եւ խեղդեին փողկապով: 

Իրավապահ մարմինները գաղտնալսել են հանցագործներրի հեռախոսային զրույցը, այդ թում եւ այն, որ “առաքելությունը” հետաձգվում է, քանի որ Դանը անհայտ պատճառներով որոշել է ամեն ինչ պատմել ոստիկանությանը: Զարմանալին այն է, որ Դանը Ջասթինի երկրպագուն է եւ նույնիսկ ոտքի վրա դաջվածք է արել նրա  պատկերով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ