16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհահռչակ ռեփերը մետրո է նստել` սեփական ելույթից չուշանալու համար /ֆոտո/

Մեգապոլիսների բնակիչների համար մետրոն հավանաբար ամենահարմար եւ արագ տրանսպորտային միջոցն է: Մեծ քաղաքների բնակիչներն օրական առնվազն 2 անգամ օգտվում են այս հարմարավետ տրասպորտային միջոցից:

Սակայն ամեն օր չէ, որ մետրոյում կարող ես հայտնի մարդկանց տեսնել, այն էլ` համաշխարհային մեծության աստղերի: Օրերս նման հաճելի  անակնկալ է իր երկրպագուներին արել ռեփեր եւ համատեղությամբ Բեյոնսեի հավատարիմ ամուսին Ջեյ Զին, ով որոշել է մետրոյով երթեւեկել` սեփական ելույթից չուշանալու համար:

Իհարկե, նրա երթեւեկությունը բավականին տարբերվել է մյուսների երթեւեկությունից, քանի որ ռեփերին անմիջապես  շրջապատել են երկրպագուները, այն էլ` տեսախցիկներով: Ջեյ Զիի բախտը, չնայած, բերել է: Նրան հաջողվել է մուտք գործել վագոն եւ նույնիսկ ազատ տեղ գտնել: 

Ճանապարհին ռեփերը նույնիսկ նոր ընկերներ է ձեռք բերել: Նա ծանոթացել է մի տարեց կնոջ հետ, ով գաղափար էլ չի ունեցել` ով է նա, սակայն տեսնելով երիտասարդի շուրջ պտտվող տեսախցիկները` ինքն էլ դեմ չի եղել նկարահանվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ