11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հանրահավաքը կշարունակվի Ազատության հրապարակում

Մոտ երկու ժամ Հանրապետության փողոցում մնալուց և  բարձրախոսները ավտոմեքենայից դուրս բերելու ապարդյուն փորձերից հետո սահմանադրական  փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստանի» շարժման մասնակիցները որոշեցին ավտոմեքենան թողնել Հանրապետության փողոցում եւ շարունակել երթը: Ցուցարարների մի խումբը, այնուամենայնիվ, շարունակում է  մնալ ոստիկաններով շրջապատված մեքենայի մոտ: Ցուցարարներն այս պահին առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են երթը Մաշտոցի […]

«Ոչ»-ի ճակատին չի միանում

Դերասան, սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Սերգեյ Դանիելյանից Henaran.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստվում է միանալ սահմանադրական հանրաքվեի դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատին. «Ոչ մի ճակատի երբեք չեմ միացել, այս առումով ունեմ իմ կարծիքը: Եվ, բնականաբար, ինչ-որ մինչև հիմա արել ա,  անում ա և անելու ա էս իշխանությունը, ինձ դուր չի գալիս: Միշտ բացասական եմ վերաբերել բոլոր քայլերին. դրա […]

Շատ եք ջղագրգիռ. Րաֆֆին` Օսիպյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկխոսեցին ՀՀԿ գրասենյակի մոտ: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Օսիպյանին.«Դուք շատ ջղագրգիռ եք պարոն Օսիպյան, այսպիսին Ձեզ չէի տեսել, ինչից է…»: «Արդեն շատ տարիներ շփվում ենք, պարոն Հովհաննիսյան ու խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ու բախումներից հեռու պահել ժողովրդին»,-հանդարտ արձագանքեց Օսիպյանը: Հիշեցնենք, այս պահին շարունակվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթը, որը մի […]

Պայթունավտանգ իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ /վիդեո/

Այս պահին «Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի երթը հասել է Երևանի Հանրապետության փողոց: Այստեղ երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանական պատնեշով: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` իրավիճակը այս պահին պայթունավտանգ  է: Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ ծաղիկներ է բերել, որոնք ուզում է դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Ոստիկանները թույլ չեն տալիս: Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս շրջանցել գրասենյակը և երթը շարունակել այլ ճանապարհով, […]

Ազատության հրապարակից մեկնարկեց «Նոր Հայաստանի» երթը

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը: Երթից առաջ ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին զգուշացրին ուշադիր ու զգոն լինեն, չտրվել սադրանքների, միասնական քայլել: Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։ Երթի մանսակիցներն իրենց հետ տանում են ՀՀ դրոշները, «Պայքարը կյանք […]

Մակեյանը ճանաչում է ահաբեկիչներից 4-ին/վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը այսօր` դեկտեմբերի 1-ին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հանրահավաքին, անդրադառնալով` Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը` նշեց, որ  շտապել են կապել այդ խմբավորումը «Նոր Հայաստան»-ի հետ, նշելով , որ այնտեղ սիրիահայեր կան ու սիրիահայերը կարծես թե վտանգավոր են. «Մեզ զարմացնում է ոստիկանապետի ագրեսիվությունը,թե ինչու իրեն չեն հավատում: […]

Ապագայի համար պայքարը սկսված է. Արմեն Մարտիրոսյան/վիդեո/

«Մենք բոլորս մեկ ընտանիքից չենք բայց մենք բոլորս մեկ հալից ենք», այսպես սկսեց իր ելույթը  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի  ժամանակ: Նա մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից: «Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների […]

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երևանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից առաջ բերման ենթարկված ակտիվիստներ, ՀԽ անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են արձակվել: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը: Նշենք, որ 2 ակտիվիստների հետ բերման էին ենթարկել նաեւ մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, նրան նույնպես ազատ են արձակել: Նշենք, որ […]

ՀԱԿ-ը դիմում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին

«Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրակասն փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը»,-այսօր`  դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած  հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանը ներկայացրեց «Չեք անցկացնի» նախաձեռնության ուղերձը. «Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ ոչի շարժումը պառակտված է […]

Հանրահավաքը դեռ չմեկնարկած` բախում /վիդեո/

Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Նոր Հայաստանի» հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքի մեկնարկն մարդաշատ չէ: Փոխարենը հանրահավաքը դեռ չմեկնարկած` թեժ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ինչից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Մարդիկ վանկարկում են, որ սա սադրանք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի