11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

ԲՀԿ-ն՝ Տեր-Պետրոսյանի վերլուծության մասին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի իր կարծիքը հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ, սակայն չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել ասածի վեաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում Բաբայանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը «այո» է ասում Սահմանադրական փոփոխություններին և ակտիվորեն մասնակցում քարոզարշավին: «Մենք արդեն վաղուց հայտարարել ենք մեր տեսակետները, բանականաբար […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամների տեղերը վաճառել կամ նվիրել է ՀՀԿ-ին. Ժողովուրդ

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով։ Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու։ Եվ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ Է մնացել սահմանադրական փոփոխությունների […]

Հանրաքվեին ընդառաջ` «ձեռքերը լվացել է». Հրապարակ

«Արմավիրի մարզից մեծամասնական պատգամավոր ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից և անգամ իր ընտրատարածքում քարոզչություն չի անում։ Երեկ նա մեր լրագրողին ասել է. «Դե, կարդում են, հասկանում են, Դուք ինչ եք հասկանում քարոզչություն ասելով»։ Մեզ պատմել են, որ Դուք մերձավորների մոտ դժգոհել եք, թե այնպես չարեցին, որ մարդ նորմալ փող աշխատի […]

Խախտել են պայմանավորվածությունը

Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի «Ոչ»-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ  տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։ Այս մասին հայտնում է «Չեք […]

Նախագահն ընդունել է գլխավոր դատախազին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Այս մասին տեղեկացնում են նախագահականից: Գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների […]

«Սահմանադրական այս փաթեթը մեր հոգուց է բխում»

«Քաջարանում «ոչ»-ի և «այո»-ի կողմնակիցները քարոզարշավ իրականացրել են: Բոլոր քննարկումները անցել են ողջախոհ ու կշռադատված: Ժողովուրդը ակտիվ մասնակցել է քննարկումներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը: Մեր հարցին, թե մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Քաջարանում ՀՀԿ և ՕԵԿ անդամների միջև լուրջ բախում է եղել և բանը հասել է անգամ բռունցքներին՝ քաղաքապետը պատասխանեց. « […]

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»,- այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքագետների միության հրավիրած կլոր սեղան-քննարկման ավարտին ժպտալով ասաց «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նրանք ապահովագրված զգում են արդյոք դեկտեմբերի մեկից առաջ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ նման միջոցառումներից առաջ ընդիմադիրների մոտ կամ զենք է հայտնաբերվում կամ որևէ փորձ կանխվում: «Ոչ […]

Կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել

Կրոնագետ, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն իր մտահոգությունն է հայտնում, որ Սահամանադրական փոփոխությունների փաթեթում բացարձակապես անտարբերություն է ընտանիքի, եկեղեցու և հայկականության հանդեպ. « Դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը հասարակության մեջ խարիսխն է հանդիսացել: Իսկ այս նոր սահմանադրության մեջ գոյություն չունի այն կետը, որով ընտանիքները դաստիարակության ավանդական դաշտն են, այստեղ գոյութուն չունի հայոց […]

Րաֆֆի Հովհաննիսյանը լուռ հեռացավ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին  քաղաքագետների միության կողմից հրավիրված  ընդդիմադիր ուժերի կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը միանգամից վեր կացավ ու հեռացավ: Լրագրողները փորձեցին պարզել պատճառը: «Այսօր չեմ պատրաստվում խոսել: Ես կխոսեմ վաղը: Հիմա գործեր ունեմ ու գնում եմ»,-ասաց Հովհաննիսյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի