11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ամբիոն չեն ստացել /վիդեո/

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ քաղաքացիներն այսօր տեղյակ չեն Սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությունից: Ըստ նրա` ընտրողի հետ լուրջ իրական քննարկում չի եղել: «Նույնիսկ մենք չենք ստացել ամբիոն, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում «ոչ»: Ինչ կատարվում է, արվում է շոուի մակարդակով»,- ասաց Սարգսյանը` նշելով, որ պետությունն իր վրայից գցել է սոցիալական […]

Հետևել Նիկոլ Փաշինյանի օրինակին /վիդեո/

ՀՀԿ խմբակցության անդամ, ՄԻԱԿ քաղաքական ուժի ղեկավար, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հրավիրված էին հանրաքվեի վերաբերյալ մամուլի ասուլիսի: Մարտիրոսյանը «այո»-ի, իսկ Սաֆարյանը «ոչ»-ի կողմնակիցն է: Ամբողջ ասուլիսի ընթացքում Մարտիրոսյանը Սաֆարյանին համոզում էր  գնալ և կողմ արտահայտվել հանրաքվեին, իսկ ասուլիսի վերջում հայտարարեց, թե Սաֆարյանը «այո» է քվեարկելու, այլապես առաջարկեց Սաֆարյանին հրապարակավ ցույց տալ հանրությանը, […]

«Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատին զենք դրեցին» /վիդեո/

«Եթե կանգնեմ ասեմ` «այո», սխալ է, կանգնեմ ասեմ` «ոչ», նույնպես սխալ է: Ես իմ ձայնն ո՞ւմ կտամ, սա ես լավ գիտեմ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը` նշելով, թե ամենաազնիվ ընդդիմությունը մտավորականն է,- ես իսկական ընդդիմություն եմ, որովհետև ես երբեք աթոռի չեմ ձգտել: Երբեք սրիկա չեմ եղել, մինչդեռ ընդդիմության կեսն անցյալի սրիկաներն են: Ընդդիմությունը […]

Չեն համոզի /վիդեո/

«Շատ կարճ էր ժամանակը, որպեսզի հնարավոր լիներ համոզիչ կերպով «ոչ»-ը կամ «այո»-ն բացատրել: Եթե մեր հասարակության մեծ մասը ոչինչ չգիտի գործող Սահմանադրության մասին, ապա բարեփոխման մասին ի՞նչ պետք է խոսեն»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԱԿ ատենապետ,«Ազգ» պարբերականի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ավետիքյանը նշեց, որ իր կուսակցության համագումարում որոշվել է հանրաքվեի օրը քվեարկել […]

Ստեփան Սաֆարյանը կողմնորոշվե՞լ է /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը դեռ հոկտեմբերի 22-ի Heranan.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն դասում է այն մարդկանց շարքին, ովքեր իրենց չեն կարող տեսնել ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճամբարում: Այսօր, սակայն, ասուլիսի ժամանակ Սաֆարյանը հերքեց, թե երբևէ չկողմնորոշված չի եղել, այլ մշտապես եղել է «ոչ»-ի կողմնակից: Նա անգամ թերահավատությամբ նշեց, որ միգուցե մենք այլ մարդու հետ […]

Դեկտեմբերի 1-ից տուն չեն գնա /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքցաիներին կոչ արեց նախօրոք պատրաստվել դեկտեմեբրի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին: «Կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվորեն մասնակցեն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին, նկատի ունենան, որ իրենց հրավիրում նենք փողոց հստակ նպատակ ունենալով` տուն չվերադառնալու: Նկատի ունենալով այս հանգամանքը` քաղաքացիները պետք […]

Որևէ մեկն անելիք չի ունենա

Սահամանադրական բարեփոխումների նախագծի մեջ առաձին դրույթ կա նաև Առաքելական եկեղեցու և կրոնական կազմակերպությունների  վերաբերյալ, ըստ որի` ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների միջև սահմանը հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ ըստ օրենքով իրենց տրված լիազորությունների։ Նոր Սահմանադրության նախագծով կրոնական […]

Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին

«Ինքը իրողությունը , դեպքը , ձերբակալությունը գոնե մինչև ոստիկանության հայտարարությունը անըբռնելի էին:  Շատ տարօրինակ էր, որ ոչ պաշտոնական աղբյուրից արտահայտվեց : Թոռնուհուս դպրոցից տուն էին թողել, ասելով, որ տեռոր է եղել: Ինչ-որ Գագիկ Շամշյան ֆոտոներ տարածեց: Ինչ-որ տարօրինակ բան կար այս ամենում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն, անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ահաբեկիչներ հայտարարելու հանգամանքին, […]

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ 29 նոյեմբերի 2015 թ. Երևան Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով: Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված […]

«Թող թե՛ «այո»-ն անցնի, թե՛` «ոչ»-ը»

Արդեն մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ: «Ժողովուրդը, ճնշող մեծամասնությամբ, դեմ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի