23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ

29 նոյեմբերի 2015 թ. Երևան

Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով:

Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում անկայունություն հրահրողները իշխանության, այլ ոչ թե ընդդիմության շարքերում են, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով:

Նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:

 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ