25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Րաֆֆի ջան, եղբայր, քեզ չի սազում». Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակը երեկ ուղիղ եթերով հետևել է «Նոր Հայաստանի» հանրահավաքին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց մեջ էլ չգիտեին, թե ինչ են անելու: Րաֆֆին միկրոֆոնը տեսնում էր, վազում հարցազրույց էր տալիս. գուցե կարոտել էր լրագրողներին, չգիտեմ: Ժիրայրն էլ լրիվ այլ բան էր ասում»,- լրագրողների հետ կիսվեց Շարմազանովը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՀՀԿ գլխավոր գրասենյակի մուտքին ծաղիկներ […]

«… որքան էլ փոխվի, որքան էլ լավ ու նոր շարժիչ ունենա, միևնույն է, մենք նրան չենք վստահում»

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամի համոզմամբ` hասարակությունն հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխությունների մանրամասներով, մարդիկ միայն իրենց խնդիրների մասին են բարձրաձայնում, և դա բնական է: Սա իշխանության նկատմամբ հանրաքվե է, և «ոչ» ասելով՝ մարդիկ պետք է «ոչ» ասեն այս իշխանություններին»: Անահիտ Բախշյանի խոսքով` մարդիկ ուղղակի չեն վստահում. «Սա նման է անընդհատ վթարների մեջ հայտնվող, օրենքները խախտող վարորդի պատմությանը, […]

Եվրոպական երկրներում ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չի տեսել Սահմանադրությունը

Սահմանադրական փոփոխությունների իրազեկումը աննախադեպ է եղել, արվել է հնարավորը, որպեսզի ժողովուրդը ծանոթանա առաջարկվող փաստաթղթին, թեև արդյունքում չենք կարող ասել, թե հասարակության մեծամասնությունը իրազեկված է: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ժողովրդի պակաս տեղեկացվածությունը չի հիասթափեցնում «Հանրապետական» պատգամավորին: Ասում է` բոլոր երկրներում էլ այդպես է. «Ամենալուսավորյալ, ժողովրդավարական երկրներում այս խնդիրը կա: Երբ […]

Հրապարակներում հարցեր լուծող ուժերը դատապարտված են. Գագիկ Մինասյան

«Ինչպես կորոշի մեր ժողովուրդը, այդպես էլ կլինի: Եթե այսի` «ոչ», հարմար եմ գտնում կիսանախագահական կառավարման համակարգը, կլինի այդպես, եթե ասի` «այո» նոր Սահմանադրությանը, այդպես կլինի»,-այսօր Հենարան ակումբում վերլուծելով սահմանադրական բարեփոխումների հանրային իրազեկվածության աստիճանն ու ընթացող գործընթացները` նկատեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Մինասյանը մարգինացված է որակում այն ուժերին, որոնք, նրա խոսքով` քաղաքական պրոցեսներից դուրս փորձում […]

««Գետնի համը» առա, ընկա … ». Րաֆֆին չի գիշերել հրապարակում /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասնակից Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ գիշեր տանն է գիշել, չի մնացել Ազատության հրապարակում: Henaran.am-ի հետ զրույցում  Հովհանիսյանն ասաց, որ Ազատության  հրապարկում չգիշերելու պատճառը գետնին կեղտոտվելն էր . «Գետնի համը» առա, ընկա, բայց չծնկեցի: Ճիշտ է` վնասվածք չկար, բայց հագուստս էր կեղտոտվել, դրա համար էլ տուն գնացի, փոխվեցի»: «Ժառանգության» […]

Հանրահավաքը կշարունակվի Ազատության հրապարակում

Մոտ երկու ժամ Հանրապետության փողոցում մնալուց և  բարձրախոսները ավտոմեքենայից դուրս բերելու ապարդյուն փորձերից հետո սահմանադրական  փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստանի» շարժման մասնակիցները որոշեցին ավտոմեքենան թողնել Հանրապետության փողոցում եւ շարունակել երթը: Ցուցարարների մի խումբը, այնուամենայնիվ, շարունակում է  մնալ ոստիկաններով շրջապատված մեքենայի մոտ: Ցուցարարներն այս պահին առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են երթը Մաշտոցի […]

«Ոչ»-ի ճակատին չի միանում

Դերասան, սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Սերգեյ Դանիելյանից Henaran.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստվում է միանալ սահմանադրական հանրաքվեի դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատին. «Ոչ մի ճակատի երբեք չեմ միացել, այս առումով ունեմ իմ կարծիքը: Եվ, բնականաբար, ինչ-որ մինչև հիմա արել ա,  անում ա և անելու ա էս իշխանությունը, ինձ դուր չի գալիս: Միշտ բացասական եմ վերաբերել բոլոր քայլերին. դրա […]

Շատ եք ջղագրգիռ. Րաֆֆին` Օսիպյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկխոսեցին ՀՀԿ գրասենյակի մոտ: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Օսիպյանին.«Դուք շատ ջղագրգիռ եք պարոն Օսիպյան, այսպիսին Ձեզ չէի տեսել, ինչից է…»: «Արդեն շատ տարիներ շփվում ենք, պարոն Հովհաննիսյան ու խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ու բախումներից հեռու պահել ժողովրդին»,-հանդարտ արձագանքեց Օսիպյանը: Հիշեցնենք, այս պահին շարունակվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթը, որը մի […]

Պայթունավտանգ իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ /վիդեո/

Այս պահին «Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի երթը հասել է Երևանի Հանրապետության փողոց: Այստեղ երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանական պատնեշով: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` իրավիճակը այս պահին պայթունավտանգ  է: Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ ծաղիկներ է բերել, որոնք ուզում է դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Ոստիկանները թույլ չեն տալիս: Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս շրջանցել գրասենյակը և երթը շարունակել այլ ճանապարհով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի