11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Սակավամարդ ու ձյունոտ. «Ազատության» առավոտը /ֆոտո/

Առավոտն Ազատության հրապարկում սակավամարդ է եղել: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է «Նոր Հայաստանի» շարժական շտաբի առավոտը: Հիշեցնենք, դեռ երեկ հայտնել էինք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության անդամներն ու առաջնորդները պետք է Ազատության հրապարակում գիշերեն, ինչպես հայտարարել էին: Մեր այցելության պահին շարժման առաջնորդներից որևէ մեկին այստեղ չհանդիպեցինք: Այսօր ժամը 18:00-ին հրապարակում հանրահավաք է հրավիրել ՀԱԿ-ը:      

Նախագահը ծավալուն հարցազրույց է տվել

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների […]

«Նոր Հայաստան»-ն այսօր նույնպես Ազատության հրապարակում կգիշերի

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այս պահին արդեն Ազատության հրապարկում է: Դեռ ժամեր առաջ մեկնարակած երթն ավարատվել է և ակտիվսիտներն ու առաջնորդներն այժմ Ազատության հրապարակում են: Հանրային ճակատի առաջնորդներից Ժիրայր Սէֆիլյանն իր խոսքում ասաց, որ շարունակել են նստացույցերն ու բողոքի ակցիաները՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ: «Եվ եթե քաղաքապետարանն այդպես էլ թույլ չտա այստեղ վրաններ տեղադրել, ապա […]

«Նոր Հայաստանի» երթը շարունակվում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց են: ԿԸՀ-ի շենքը շրջապատված էր ոստիկանական պատով` ոստիկանները սաղավարտներով, վահաններով ու մահակներով են, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Շենքին մոտ կանգնած ակտիվիստ-ցուցարարները, երբ հասան ԿԸՀ շենքին, վանկարակեցին` մի-ա-ցում, ա-մոթ,ա-մոթ: «Եկել ենք ցույց տանք որ միշտ չէ, որ իրենց հանցագործությունը մնալու է անհետևանք: Ոստիկանների շատ լինելը իրենց վախի […]

«Կգրոհեն» ԿԸՀ-ի շենքը

Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը: Henaran.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանրահավաքի վերջում իրենք մտադիր են երթով գնալ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պահանջել չկեղծել հանրաքվեն: Նրա փոխանցմամբ՝ փրկության ճակատի խորհրդի անդամները կվերադառնան Ազատության հրապարակ, մի մասը կգիշերի, իսկ մյուս […]

Կարծում եք Ղարաբաղում շա՞տ էինք. տուն չի գնա /վիդեո/

Ազատամարտիկ Աղավնի Սահակյանը, ով դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը անցկացրել է Ազատության հրապարակում, փաստում է` այս օրերին այլընտրանք չի կարող լինել: Ազատամարտիկը նշում  է` հայրենիքը մեր մեծ տունն է և եթե վտանգի մեջ է, ուրեմն պետք մնանք, խնամենք ու պաշտպանենք նրան: Իր օրինակով՝ Ազատության հրապարակ է հրավիրում բոլոր հայրենանվեր հայ կանանց, քանի որ «մեր զավակների ապագան է […]

««Նոր Հայաստանի» անհույս փրկությունը»

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Մասնակիցների թիվը չի գերազանցում 200 հոգին: Բացման խոսքը վստահված էր ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով իր խոսքում անդրադարձավ երեկ ՝ դեկտեմբերի 1-ին ոստիկանների վարքագծին Մասնավորապես այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել ծաղիկ դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Չուգասզյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, […]

«Թքած ունեմ հա՛մ «այո»-ի, հա՛մ «ոչ»-ի վրա». երթուղայինները կանգնած են

«Դեկտեմբերի 1-ին Եղվարդ-Երևան երթուղայինները չեն աշխատել,այսօր կիսատ են աշխատելու, վաղը էլի չեն աշխատելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հուզվեց տիկին Մարիամը: Նա բարում լվացարար է աշխատում` 2 հազար դրամ օրավարձով. «Օրականով է, բայց բացակայել չեմ կարող: Պայման կա: Երեկ 2 հազար դրամը ստացա, որ մի բան առնեմ գամ տուն, բայց եկա տեսա` երթուղային չկա: Ամբողջ կանգառով մեկ ժողովուրդ էր: Հարցրի, ասեցին` միտինգ […]

«Թեժ գիծ» լրագրողների համար

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծը» կաշխատի հատուկ ռեժիմով։ Եթե հանրաքվեի լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» հետևյալ հեռախոսահամարներով. 010533895, 093107085 կամ գրեք էլեկտրոնային փոստի`[email protected] հասցեով:  ԽԱՊԿ-ը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ:  

Հայաստանը շատ փոքր է այլասերվածներով լցնելու համար /վիդեո/

«Սահմանադրությունը քանդում է հայ մարդու սուրբ սրբոցը՝ ընտանիքը»,-կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը` մատնանշելով ամենագլխավոր պատճառը, հանուն որի պետք է դեմ գնալ այս Սահմանադրությանը` երեխայի իրավունքին առնչվող 37-րդ հոդվածը: «Հինգ հազար տարի ցիվիլ ձևով եկել հասել ենք այս օրվան ու հիմա ամեն բան քանդվում է: Եղելա հայր, մայր, երեխա հարաբերություն: Երեխան պետք է լսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի