11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Մենք հայերի հետ գործ չունենք ու առանձին պետություն ենք. եզդի գյուղապետ

«Մեր ժողովուրդը հանգիստ որոշում է՝ ով «այո» կասի, ով` «ոչ» կասի: Ամեն մարդ իր կարծիքին է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց եզդիական Ռյա-Թազա համայնքի ղեկավար Ահմադ Բրոյանը: Գյուղապետը նշեց, որ իրենց պատշաճ ծանուցել են հանրաքվեի մասին, սակայն «այո» և «ոչ» ճակատներից քարոզչական այց չի եղել: «Մեր գյուղը եզդիական գյուղ է ու հայերի հետ գործ չունի, մենք առանձին պետություն […]

Սերժ Սարգսյանը թեքեց նժարը

Նախագահի հարցազրույցը կտրուկ թեքեց նժարը դեպի ԱՅՈ … Երեկ երեկոյան Արմենիա TV-ի կողմից ցուցադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահին ուղղվեցին հարցեր, որոնք բավականին երկար ժամանակ քննարկվում էին երկրի հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, և որոնց շուրջ էլ հիմնականում կառուցվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները: Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում […]

Կենաց-մահու պայքար. Ժամանակ

Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և դրա արդյունքը կենաց ու մահու պայքար չեն, ապա «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը Գյումրիի իշխանական վերնախավին վստահեցրել է, որ հանրաքվեի դրական արդյունքի ապահովումը իր համար կենաց-մահու հարց է, որ վատ արդյունք ապահովածները դառնալու են իր անձնական թշնամին, ինչը հասկանալի է. […]

«Ուզում է էլի մաշվի». Ժողովուրդ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենց մարզի բնակիչները կողմնորոշվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում: Մեր դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում մի քանի քաղաքական ուժեր պահանջում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք հանրաքվեից հետո նորմալ արդյունքներ ենք ունենալու, քարոզարշավը շատ նորմալ է ընթացել, չեմ կարծում, որ դժգոհություն […]

ՀՀԿ-ի սպասելիքը /վիդեո/

Իշխող Հանրապետականի խոսնակը ճիշտ չի համարում հանրաքվեի արդյունքների մասին խոսել հաղթանակ կամ պարտություն եզրույթներով: Գերադասում է անվանել հաջողություն:  «Այո»-ն կհաջողի, թե «ոչ»-ը. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրդ գիտեք, որ «այո»-ն անհամեմատ մեծ հաջողության կհասնի, որովհետև պետք է պարզապես նայել ոչ թե դուր գալու կամ չգալու տեսանկյունից, այլ վերցնել այդ երկու փաստաթղթերը և համեմատել. Մանրամասները՝ տեսանյութում

Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ. Սերժ Սարգսյան

Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, խոսել են սահմանադրական փոփոխությունների այս նախագծի մասին, և երկուսն էլ դեմ են արտահայտվել: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է, անվանել է այն […]

««Ժպիտի Գարիկը» հարսանիքներին ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում» /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց «ոչ»-ի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իրենք հաղթել են.: «Այդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքին: Մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին: «Ժպիտի Գարիկն» այդ հարսանիքների ժամանակ ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում»: Մանրամասները՝ տեսանյութում

«Եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու»

Արամ Աբրահամյան, «Շանթ» հեռուստաընկերություն– Որոշ չափով շարունակելու եմ Պետրոսի և Արթուրի հարցը: Ես ուզում եմ մեջբերում անել Ձեր ելույթից, որը տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 18-ին՝ Ձեր կուսակցության գործադիր մարմնի ժամանակ: Ես մեջբերումը անեմ, հետո հարցը տամ. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ և նկատել, որ այստեղ շահագործվում է իմ Ազգային ժողովի նախագահ […]

Շարմազանովը` Օսկանյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հեռակա կարգով պատասխանեց պատգամավոր Վարդան Օսկանյանին, ով ֆեյսբուքյան գրառմամբ հետաքրքվել էր, թե նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի և դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը: Մանրամասները՝ տեսանյութում

«Պետրոս, ուրիշների փողերը լավ հաշվում ես». Սերժ Սարգսյան /վիդեո/

Պետրոս Ղազարյան- Արդյո՞ք այստեղ չկա նաև օբյեկտիվ պահ, որովհետև, տեսեք, նույն այդ կուսակցությունները, որպեսզի ստեղծեն կառույցներ, մարդիկ անդամագրեն և այլն, ֆինանսական ծախս է, չէ՞: Բայց մեր երկրում բիզնեսը չի ֆինանսավորում, գոնե հրապարակավ, ընդդիմությանը. բիզնեսը միշտ իշխանության կողքին է՝ փողը իշխանության մոտ է: Ընդդիմությունը փող չունի: Սերժ Սարգսյան– Բայց իշխանությանը փողերը ո՞րտեղից, Պետրոս: Ոնց որ դու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի