11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Որքան մասնակցություն է պետք հանրաքվեն կայացած համարելու համար

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում նշված է. «Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: 2013թ. նախագահական ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2 527 822: Եթե նկատի առնենք, որ այս թիվը էական փոփոխությունների չէր ենթարկվի մի քանի տարում, ապա հանրաքվեն կայացած կհամարվի, […]

Քոչարյանը չի նահանջում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Սերժ Սարգսյանին: «Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն եւ ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը: Հասարակական տրամադրությունների եւ գնահատականների ամենաօբյեկտիվ ցուցիչն այսօր սոցիալական ցանցերի տեսությունն է, որը, մեղմ ասած, բացարձակապես հանրաքվեի կողմնակիցների օգտին չէ»,- հայտարարել է  երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ 2rd.am-ին: Հիշեցնենք, […]

Պարոնայք նախագահներով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը դեմ են, որպեսզի գործող նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնի Սահմանադրական փոփոխություններ: Եթե ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանը շատ ավելի վաղ էր հայտնել իր դիրքորոշումը, ապա Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցազրույցներով հայտարարեց` կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները […]

Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց. սահմանադրական հանրաքվեն մեկնարկեց

Այսօր` դեկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկեց սահմանադրական հանրաքվեն: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Քարոզարշավը տևեց  2015թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 4-ը, դեկտեմբերի 5-ը լռության օր էր: Հանրաքվեն կազմակերպվելու և անցկացվելու է Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ոչ»-ի […]

Գեներալ Մանվելին են մեղադրում. ծեծուջարդ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին  միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձինք հարձակվել են հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի վրա, հարվածել և վիրավորել են նրան: Հարձակման ենթարկված Յուրա Աթոյանը հայտարարել է, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են: Ավելի ուշ Յուրա Աթոյանին որպես տուժողի ոստիկանության բաժին են տարել` ցուցմունք վերցնելու: «Նոր Հայաստան» հանրային փրկության […]

Henaran.am-ի խմբագրակազմը կաշխատի արտակարգ ռեժիմով

Դեկտեմբերի 6-ին մեր երկրում կկայանա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Henaran.am-ի խմբագրակազմը աշխատելու է արտակարգ ռեժիմով. առավոտյան ժամը  8:00-ից մինչև ուշ գիշեր մեր թղթակիցները կաշխատեն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` փորձելով ապահովել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն: Արձագանքելով քաղաքացիների, քաղաքական-հասարակական ուժերի ահազանգերին` տեղում կփորձենք պարզել իրավիճակը, առաջին աղբյուրներից կտրամադրենք տեղեկություն: Henaran.am-ի խմբագրության հեռախոսահամարն է 54-23-13: Մենք աշխատում ենք ձեզ համար: Եղեք տեղեկացված: Հիշեցնենք, […]

ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, կգործի 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

Ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 1 օր առաջ […]

Ահաբեկչության վախ ԱԺ-ու՞մ. Հրապարակ

«Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում եւ ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված։ Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ։ Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաև  կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել ԱԺ-ի, կառավարության, […]

Րաֆֆին գերադասեց լռել

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զերծ է մնում է խոսելուց. «Ավելի լավ է ոչինչ չասեմ, թող այսօրն այսպես մնա»,- լրագրողների հետ զրույցում  նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը։ Ազատության հրապարակում այսօր ևս որևէ կոչեր, որևէ քաղաքական ենթատեքստով հայտարարություններ չեն հնչի։ «Նոր Հայաստան» նախաձեռնության կողմից ժամը 18։00-ին կլինի համերգ, որն էլ կամփոփի այս մի քանի օրերի լարված քարոզարշավը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի