11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Թարգեք էլի»

«Սկսվեց աջաբ սանդալը: Ընտրատեղամասում ճանճ թռավ ընտրախախտում ա: Մեկը բարձր խոսաց խախտում ա: Թարգեք էլի: Կամ գործով զբաղվեք կամ էլ Ձուն Ձի մի սարքեք ախպերական»,-դժգոհում է օգտատեր Էդգար Խաչատրյանը : Ավելի ուշ օգտատերը լուսանկար է հրապարակել ու գրել. «Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ Քվեատուփ նկարելը, որի մեջ քվեաթերթիկներ կան դա լցոնման վկայություն չի: Լցոնման […]

Հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը բողոքներ չունի. Շարմազանովը հարցուփորձ արեց

Ալավերդիում տեղակայված թիվ 31 43 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ խախտումներ չեն եղել, կուտակումներ չկան: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահ ՀԱԿ անդամ Կարինե Մացակյանը: Այստեղ իր ընտրությունն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հանձնաժողովականներից հետաքրքրվեց` բողոքներ կա՞ն: Ասացին` հանգիստ է: Շարմազանովն ասաց` իր ձայնը տվել է «ավելի անվտանգ, անցնցում, համերաշխ» Հայաստանի համար:  Ալավերդի քաղաքում ժամը […]

Վեհափառի քվեարկությունը /ֆոտո/

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց /վիդեո/

Քիչ առաջ քաղաքացիական իր պարտքը կատարեց և Սահմանադրական բարփոխումների հանրաքվեին մասնակցեց նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորին խորհուրդ է տալիս մասնակցել հանրաքվեին. «Թող բոլորն էլ գան ու իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասեն: Չբոյկոտեն ընտրությունը և իրենց քաղաքացիական պարտքը կատարեն»:  

Ահաբեկո՞ւմ եք. վախենում է գյուղապետը ծեծի /ֆոտո/

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 25/33 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Բաբկեն Բարեղամյանը նկատել է, որ «Հանրապետական» կուսակցությունից հանձնաժողովում  3 ներկայացուցիչ է եղել: Բաբկեն Բարեղամյանը դիմել է հանձնաժողովին, որ խախվտում է ընտրության ընթացքը: Հանձնաժողովի 3 հանրապետականներից մեկը եղել է գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը, ով 9.15 ժամանել է ընտրատեղամաս եւ լսելով  ՀԱԿ –ի ներկայացուցչի բողոքը՝ […]

«ՀԺ»-ի լրագրողին դուրս են հրավիրել ընտրատեղամասից /ֆոտո/

9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բավական լարված մթնոլորտ է. այստեղից հեռացրել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն օպերատորներին թույլ չի տալիս նկարահանել հանձնաժողովի անդամներին` պատճառաբանելով, թե իրավունք չունեն: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ «ՀԺ»-ի լրագրողն օպերատորներից մեկի հետ զրուցելիս բարձր ձայնով ասել է` «Ձենդ կտրի»: […]

«Հայհոյեց նախագահին, գեներալին, Ծառուկյանին … »

«Մի հատ բոմժի կգնայի՞նք հրապարակում ծեծելու: Եթե ուզեինք ծեծել՝ ուրիշ տեղ չկա՞ր, կամ տեսել ե՞ք դրան,  ընդհանրապես, իրան հարգող մարդը ո՞նց կարող էր դրա վրա ձեռք բարձրացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը` անդրադառնալով, երեկ՝ դեկտեմբերի 5-ին  Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: Ալեքսանյանը պնդում է, որ իրեն ծեծված հայտարարող  ազատամարտիկ Յուրի […]

Հանուն Հայաստանի Հանրապետության. Րաֆֆին պատռեց քվեաթերթիկը

Րոպեներ առաջ Սահմանադրական հանրաքվեի քվերակությանը մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր ստորագրել ընտրացուցակում, իր անվան դիմաց, պարզեց, որ հանձնաժողովի անդամը սխալ անվան դիմաց է համապատասխան լրացումներ կատարել: Նկատելով թյուրիմացությունը` ներկաները քմծիծաղեցին:  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդարտեցրեց անհարմար դրության մեջ հայտնված հանձնաժողովականներին` «ոչինչ-ոչինչ»: Հովհաննիսյանը քվեախցիկ մտավ և այդտեղից ծրարով դուրս գալով` մոտեցավ քվեատուփին, պատռեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի