31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանուն Հայաստանի Հանրապետության. Րաֆֆին պատռեց քվեաթերթիկը

Րոպեներ առաջ Սահմանադրական հանրաքվեի քվերակությանը մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր ստորագրել ընտրացուցակում, իր անվան դիմաց, պարզեց, որ հանձնաժողովի անդամը սխալ անվան դիմաց է համապատասխան լրացումներ կատարել: Նկատելով թյուրիմացությունը` ներկաները քմծիծաղեցին:  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդարտեցրեց անհարմար դրության մեջ հայտնված հանձնաժողովականներին` «ոչինչ-ոչինչ»:

Հովհաննիսյանը քվեախցիկ մտավ և այդտեղից ծրարով դուրս գալով` մոտեցավ քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարն` ասելով. « Հանուն Հայաստանի Հանրապետության»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ