23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահաբեկո՞ւմ եք. վախենում է գյուղապետը ծեծի /ֆոտո/

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 25/33 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Բաբկեն Բարեղամյանը նկատել է, որ «Հանրապետական» կուսակցությունից հանձնաժողովում  3 ներկայացուցիչ է եղել:

Բաբկեն Բարեղամյանը դիմել է հանձնաժողովին, որ խախվտում է ընտրության ընթացքը: Հանձնաժողովի 3 հանրապետականներից մեկը եղել է գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը, ով 9.15 ժամանել է ընտրատեղամաս եւ լսելով  ՀԱԿ –ի ներկայացուցչի բողոքը՝ խոսակցություն է ունեցել նրա հետ:

Երբ Բարեղամյանն ասել է, որ ըստ օրենքի՝ չեն կարող այդքան մարդ լինել նույն կուսակցությունից, ըստ Բարեղամյանի՝ գյուղապետն ի պատասխան ասել է` կան գրված ու չգրված օրենքներ:

Բաբկեն Բարեղամյանը դիմել է գյուղապետին, թե` ահաբեկո՞ւմ եք: Գյուղապետն էլ, Բարեղամյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահին ասել է՝ նայեք, ամեն ինչ լավ լինի:

ՀԱԿ անդամ վստահված անձ Արամ Բարեղամյանը Henaran.am-ի թղթակցին պատմել է, որ միջադեպի մասին տեղյակ է պահել ՄԻՊ-ին ու դատախազությանը, քանի որ գյուղապետը մեկ տարի առաջ ծեծի էր ենթարկել Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին, եւ ինքը մտավախություն ունի, որ դեպքը կարող է շարունակություն ունենալ:

Զրույցին միջամտեց նաեւ հանձաժողովի նախագահ Հայկ Հայրապետյանը, ով նշեց, որ իրենք պետք է ծանոթանան արձանագրությանը, նոր որոշեն՝  ստորագրել, թե ոչ: Նա նշեց, որ սա համապետական ընտրություն է, բայց «նրանք այն տանում են անձական տիրույթ»:

Արձանագրությանը ծանոթանալուց հետո, մեր հարցին, թե ինչո՞ւ չեք ստորագրում, ասացին` համաձայն չեն գրվածի հետ, որովհետև այն չի համապատասխանում իրականությանը:

Ի վերջո, լրագրողների միջամտությամբ, միջադեպի մասին գրանցվեց գրանցամատյանում:

12355090_1095790763779124_684252727_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ