11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Ջանուջիգյարով»` նույնականացման քարտերով

«Նույնականացման քարտով եմ քվեարկել, և որևէ խոչընդոտ չի առաջացել, –  Henaran.am-ի հետ կիսվեց խմբագրություն զանգահարած ընթերցողը: -Որևէ անհամապատասխանություն չկար, նույնականացման քարտս տվել եմ ու քվեարկել սովորականի պես: Ասեմ ավելին` մեր ընտրատարածքի հանձնաժողովի անդամները բավական ջերմ էին շփվում ընտրողների հետ, սիրալիր ուղղորդում նրանց»: Հիշեցնենք, նույնականացման քարտերով ընտրության հարցը ԱԺ-ում քննարկումների բուռն ալիք էր բարձրացրել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ […]

Ոստիկանությունը հերքում է կրակոցների մասին լուրը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատական ծառայությունը: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության […]

Պարզաբանում է ոստիկանությունը

«Ոչ»–ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:  Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվովմարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելովընտրակեղծիքի […]

«Հարսիս փողն էլ ինձ տուր». երթուղայինի մեջ փող են բաժանել /ֆոտո/

«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ընտրատարածքներից մեկի մոտ կանգնած երթուղային տաքսու մեջ մի տղամարդ գումար բաժանում հավաքված մարդկանց: Երբ լրագրողը մոտենում է տղամարդուն  և հարցնում, թե վերջինս այդ 10-հազարանոցներն ի՞նչ է անում, տղամարդը պատասխանում է. «Էս մարդկանց փող եմ պարտք, պատքերս եմ տալիս»: Զավեշտալին այն է, որ երբ հերթը հասնում է մի կնոջ, […]

Ի՞նչ է ուզում Գյումրին Սերժ Սարգսյանից

Գյումրիում հանրաքվեի քվեարկությունը բավականին պասիվ է անցնում: Այս ժամի դրությամբ ամենապասիվը Շիրակի մարզն է, տեղեկացնում են ԿԸՀ-ից: Գյումրիում սովորություն է դարձել` «ոչ»-ի կողմնակից են, Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ազատամարտիկ, Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Յուրի Ալեքսանյանը. « Գյումրին թերևս Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, այդ պատճառով էլ մարդիկ չխորանալով հիմնական հարցի մեջ, առանց մտածելու լսում են ընդդիմադիրներին: Այս երկրին […]

Ալավերդիում հանրաքվեին մասնակցել է ընտրողների կեսը

Ժամը 15:00-ի դրությամբ Ալավերդիում քվեարկությանը մասնակցել է 4438 քաղաքացի: Սա ընտրությանը մասնակցություն ցուցաբերող բնակչության մոտ 50 տոկոսն է կազմում, եթե հաշվի առնենք, որ համապետական նախորդ ընտրություններին Ալավերդիում ընդհանուր առմամբ մասնակցել է 8000 ընտրող:

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ […]

«Նստած՝ «պերերիվ» ենք անում… մի շաբաթից էկեք». Արշալույսում արշալույսները խաղաղ չեն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը տեղյակ չէ` գյուղում ինչ է կատարվում: «Նստած մեր տանը պերերիվ ենք անում, ի՞նչ իմանամ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետը : Հիշեցնենք, այս գյուղում այսօր բացի սահմանադրական հանրաքվեն նաև գյուղապետի ընտրություն է: Թեկնածուներից մեկն էլ հենց գործող գյուղապետն է: Մեր դիտարկմանը` ահազանգեր ենք ստանում, որ  գյուղապետն ու նրա եղբայրը` պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի