16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Ոստիկանությունը հերքում է կրակոցների մասին լուրը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատական ծառայությունը:

Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է:

Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ