02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը:

Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։

Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն է ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից:

Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ