06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ջանուջիգյարով»` նույնականացման քարտերով

«Նույնականացման քարտով եմ քվեարկել, և որևէ խոչընդոտ չի առաջացել, –  Henaran.am-ի հետ կիսվեց խմբագրություն զանգահարած ընթերցողը: -Որևէ անհամապատասխանություն չկար, նույնականացման քարտս տվել եմ ու քվեարկել սովորականի պես: Ասեմ ավելին` մեր ընտրատարածքի հանձնաժողովի անդամները բավական ջերմ էին շփվում ընտրողների հետ, սիրալիր ուղղորդում նրանց»:

Հիշեցնենք, նույնականացման քարտերով ընտրության հարցը ԱԺ-ում քննարկումների բուռն ալիք էր բարձրացրել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ պնդում էին, որ ռիսկայնությունը մեծ է, որ այս քարտերով ընտրող մարդիկ կկարողանան մի քանի անգամ քվեարկել, որովհետև ի տարբերություն սովորական անձնագրերի` նույնականացման քարտերի վրա հնարավոր չէ կնիք դնել: ԱԺ-ն հաստատել էր նույնականացման քարտերի օրինագիծը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերը լրագրողական հետաքննության արդյունքում նույնականացման քարտով քվեարկել է ուրիշի փոխարեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ