11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ինչպիսի արդյունք կստացվի հանրաքվեի արդյունքում. սոցհարցում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կետրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում բացահայտեց ընդդիմադիր մարզերը, որոնց բնակիչների մեծ մասը «ոչ» է քվեարկելու սահմանադրական փոխփոխություններին: Դրանք են` Շիրակը, Լոռին և Արմավիրը: «Այո»-ի կողմնակիցները Ադիբեկյանի խոսքով` շատ են հատկապես Սյունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում: «Ոչ»-ի և «այո»-ի կոմնակիցների քանակը գրեթե նույնն է Արարատի, Արագոծտնի և Տավուշի մարզերում: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կետրոնի […]

Քոչարյանի «վերջին ակորդը»

«Ազատություն» ռադիոկայանին  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար  Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ երկրորդ նախագահը չի պատրաստվում դեկտեմբերի 6-ին մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ Սահմանադրության փոփոխության հանրաքվեին: Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին,  քանի որ դրա մեջ պետության ամրության խարխլման լուրջ հիմքեր  ու վտանգներ է տեսնում. «Միանշանակ դեմ եմ այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ […]

Շարմազանովն արթնացնում է խիղճը /վիդեո/

Երեկ իշխող ՀՀԿ-ն հանրաքվեից առաջ հրավիրեց վերջին նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Ճեպազրույցից հետո Շարմազանովը, դիմելով լրագրողներին, հանդես եկավ կոչով. «Ձեր խղճով գնացեք քարոզեք ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական և պառլամենտական Հայաստանի համար»:

Գերգերազանց

«Այո և Ոչ»  ռեալիթի շոուն այսօր ավարտվեց: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է շոուի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ. «Ես շոուի ընթացքը կգնահատեի ոչ թե գերազանց, այլ` գերգերազանց: Ամեն բան սպասվածից շատ ավելի լավ անցավ»: Հարցին` ինչպե՞ս կգնահատեր քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությունը շոուին և ո՞ր ճակատն առավել արդյունավետ քարոզ արեց, Քոչարյանն արձագանքեց. «Իմ կողմից այս մասով գնահատական […]

«Ինչ ուզենք` կանենք». Սեֆիլյանը բացում է փակագծերը /վիդեո/

Եթե դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին հաստատվի, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կփակի մայրաքաղաքի փողոցներն ու անհնազանդության ակցիաներ կանցկացնի պետական կառույցների շենքերի դիմաց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում հայտարարել է. «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը: «Բայց մենք համոզված ենք, որ չեղարկում է լինելու: Քաղաքացիներին, որոնք […]

Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ. Լևոն Մարտիրոսյան

««Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր և քարոզարշավի ընթացքում փորձում է իր ասելիքը տեղ հասցնել, չկարողացավ ներկայացնել»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, եթե իդեալական չէ, ապա  այն շատ լավն է, որպես մասագիտական փաստաթուղթ, այն շատ ժողովրդավար ու անաչառ է։ Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ: Այլ […]

Որոշ «բոբո ձյաձյաներ»… Արփինեի «այո»-ն

Երգչուհի Արփինե Բեկջանյանը զվարճալի լուսանկար հրապարակել` մակագրելով. Դեկտեմբերի 6-ին ասա` Արփինե Բեկջանյան: Սոխակի ձայնով երգ ասա լսենք: Կարդացեք նաև՝ Որոշ «բոբո ձյաձյաներ» օդերս փակեցին ու վերացրեցին Արփինե Բեկջանյան երգչուհուն:

Երկրի անվտանգությունն է վտանգվում

«Մեր գլխավոր խնդիրը արտագաղթը կանխել է, բայց այս Սահմանադրության մեջ դրա կանխման հետ կապված առաջարկ չկա: Եթե մեք չենք կարող, որպես պետություն, կանխել արտագաղթը, ապա գոնե պետք է փորձենք պահպանել այն բնակչությունը, որը գոնե մնացել է Հայաստանում: Եթե չկա ժողովուրդ, ուրեմն չկա անվտանգության հարց»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը: Լրատվամիջոցների […]

Բերման են ենթարկել «Նոր Հայաստանի»-ի անդամին /վիդեո/

Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Henaran.am-ի թղթակիցը հրապարակից հայտնում է, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ քիչ առաջ բերման են ենթարկել ճակատի անդամներից Գագիկ Եղիազարյանին: «Մեր սեղան և աթոռներն էլ են առգրավել և տարել: Խոչընդոտում են մեր նստացույցը: Ոստիկաներն ասում են, որ մենք անհնազանդության ենք […]

Ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ`  www.police.am/Hanraqve: Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի