12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ինչ ուզենք` կանենք». Սեֆիլյանը բացում է փակագծերը /վիդեո/

Եթե դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին հաստատվի, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կփակի մայրաքաղաքի փողոցներն ու անհնազանդության ակցիաներ կանցկացնի պետական կառույցների շենքերի դիմաց:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում հայտարարել է. «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Բայց մենք համոզված ենք, որ չեղարկում է լինելու: Քաղաքացիներին, որոնք դեմ են այս իշխանություններին ու սահմանադրական փոփոխություններին, կոչ եմ անում դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին լինել այստեղ, որ միասին պայքարենք ու հաղթենք այս իշխանություններին: Ինչ ուզենք, այն էլ կանենք»:

Թեև վաղը «լռության օր» է, «Նոր Հայաստան»-ը մշակութային երթ են իրականացնելու. «Մենք օրենքը գիտենք և կարող ենք ասել, որ մեր կողմից որևէ խախտում տեղի չի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ