23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրի անվտանգությունն է վտանգվում

«Մեր գլխավոր խնդիրը արտագաղթը կանխել է, բայց այս Սահմանադրության մեջ դրա կանխման հետ կապված առաջարկ չկա: Եթե մեք չենք կարող, որպես պետություն, կանխել արտագաղթը, ապա գոնե պետք է փորձենք պահպանել այն բնակչությունը, որը գոնե մնացել է Հայաստանում: Եթե չկա ժողովուրդ, ուրեմն չկա անվտանգության հարց»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը:

Լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները  չեն  բավարարել  Սարգսյանին, քանի որ մի շատ դրույթներ նրա դիտարկմամբ անպատասխան կամ կես պատասխան են մնացել:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն է գտնում է, որ այս Սահմանադրությանը պետք է հստակորեն «ոչ» ասել, քանի որ այն չի լուծում նաև երկրի առաջ ծառացած անվտանգության խնդիրները:

«Համարում եմ, որ ավելի խորը պետք է տեսնել ու հասկանալ ապագայի տեսլականը՝ Հայաստանը այս Սահմանադրությամբ 2020-2030 թվականներին ինչպիսին կլինի: Օլիգարխիայի աճը երկրում խեղում է բնականոն զարգացումը,-ընդգծեց Վարդան Խաչատրյանը:

Խաչատրյանը փաստում է, որ նոր  Սահմանադրությունը երկիրը չի հանելու ծանր կացությունից .

«Բոլորի կողմից դիտարկվում է, որ սա իշխանությունների ներկայացրած պրոեկտն է և քվեարկությունը ցույց կտա ինչպես են  ընդունվում իշխանությունները ժողվրդի մոտ»,-նշեց Վարդան Խաչատրյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ անդրադարձավ նախագահի տված ասուլիսին.

«ՀՀ նախագահը հստակ պատասխանեց հարցերին, պատասխանեց կոնկրետ և անմիջական : Անվտանգության հետ կապված ամեն բան արվում է: Եղած իրավիճակում շատ բան մեզնից չի կախված և մեր քայլերն էլ կլինեն իրավիճակից ելնելով»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ