09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քոչարյանի «վերջին ակորդը»

«Ազատություն» ռադիոկայանին  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար  Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ երկրորդ նախագահը չի պատրաստվում դեկտեմբերի 6-ին մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ Սահմանադրության փոփոխության հանրաքվեին:

Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին,  քանի որ դրա մեջ պետության ամրության խարխլման լուրջ հիմքեր  ու վտանգներ է տեսնում.

«Միանշանակ դեմ եմ այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում:

Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ երկրորդ նախագահը գտնվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած այն գնահատականներին` քննադատելով սահմանադրական փոփոխությունները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները «մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցրել», Վիկտոր Սողոմոնյանը փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարայնի հետ այդ հարցազրույցը դեռ չի քննարկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ